Աստղիկ Տիգրանյան
Стоматолог
Ես ավարտել եմ Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանը, մասնագիտությամբ ընտանեկան ստոմատոլոգ, և ունեմ 20 տարվա հարուստ փորձ, տրամադրելով բարձրորակ, անվտանգ և անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտի համար:
Ինձ համար առաջնային են առողջությունը, գեղեցկությունը և ինքնավստահությունը: 20 տարվա ընթացքում ես տրամադրել եմ անհատական մոտեցում հազարավոր մարդկանց՝ մշտապես հետևելով ժամանակակից տեխնոլոգիաներին և միջազգային ստանդարտներին:
Ես վերապատրաստվել եմ արտերկրում, միջազգային մակարդակով՝ տիրապետելով նորագույն տեխնոլոգիաներին ու մեթոդներին՝
Vector Paro ապարատով լնդերի բուժման հատուկ տեխնոլոգիա
Zoom 4 սպիտակեցման համակարգով պրոֆեսիոնալ աշխատանք
Վինիրների պատրաստման և տեղադրման նորագույն մեթոդներ
Աշխատանքիս հիմքում ընկած է ոչ միայն պրոֆեսիոնալ բուժում, այլ նաև հոգատարություն, ուշադրություն և վստահություն յուրաքանչյուր պացիենտի հանդեպ: